boat
logo

Oh snap! We just showed you a modal..

Because we can

Cool huh? Ok, enough teasing around..

Go to our W3.CSS Tutorial to learn more!

Me

Meet the team - our office rats:


Boss

Gegham Areyan

Chief Creative & Operations Officer

Ինչո՞վ ենք զբաղվում

Ողջույն, ես Գեղամն եմ: 22 տարեկան եմ, սովորել եմ Ֆրանս-Գերմանական բարձրագույն ինժիներական ինստիտուտում: Երազում եմ կրթությունս շարունակել արտասահմանյան առաջատար բուհերից մեկում, և ձեռք բերելիք գիտելիքներս գործածել Հայաստանում:

Օգնիր ինձ իրականացնել երազանքս: Իսկ ես քեզ կօգնեմ դառնալ էլ ավելի ճանաչված ու տեսանելի լրատվական ու սոցիալական կայքերում և մասնակցել մի հրաշալի ծրագրի:

Տեղադրիր քո կազմակերպության ակտիվ հղումով լոգոն իմ ստեղծած այս կայքում: Կայքը ամեն օր արդեն իսկ հյուրընկալում է 10,000 այցելուի: Նրանք բոլորը կտեսնեն քո գովազդը: Իսկ թե որքան կվճարես գովազդի համար, կորոշես ինքդ՝ ըստ քո լոգոյի զբաղեցրած պիկսելների:

1 բլոկի (10x10 պիկսել) արժեքը 0.99$-ին համարժեք ՀՀ դրամ:

Իսկ հիմա ամենապայծառ լուրը: Գումարի մեծ մասը ուղղելու ենք մեր սքանչելի անտառները պահպանելուն: Մենք մտածել ենք մի ծրագիր, որի շնորհիվ մեր գյուղացիները ձմռանը տաքուկ կպահեն իրենց տներն ու ջերմոցները՝ չծախսելով թանկարժեք գազ և ոչ էլ կտրելով ծառ: Իսկ դրա համար մեր մասնագետներն անտառամերձ գյուղերի համար կկառուցեն պելետային վառարաններ: Այս հրաշք սարքերը ծառերի թափված տերևները, սանիտարական էտից մնացած ճյուղերը, փայտամշակման գործա րանների հատիկեղենների թեփը, բույսերի չորացած ցողունները դարձնում են գրանուլյաներ՝ խտացրած փայտ: Այն սովորական փայտից շատ ավելի երկար է վառվում և շատ ավելի կալորիական է: Արդյունքում գյ ուղացու համար պարզապես ձեռնտու չի լինի ծառ կտրելը: Գյուղերի մեր սիրելի բնակիչներն անտառից կհավաքեն տերև ու ճյուղ՝ գոհ, որ իրենց վառարանները շատ ավելի թեժ և երկար են վառվելու, իսկ անտառներն էլ՝ գոհ, որ ազատվում են իրենց թափուկներից և շնչում:

Մի խոսքով, դու՝ ինձ, ես՝ քեզ, ես ու դու՝ բնությանը: Հետաքրքրե՞ց այս ծրագիրը:
Գտիր ինձ Facebook-յան հասցեով: Սիրով կքննարկեմ ցանկացած առաջարկ ու դիտարկում:

Ծրագրի մասին

Գինը

Կապ

Հասցե

Կարող ենք հանդիպել սուրճի սեղանի շուրջ

  Երևան, Հայաստան, Ազատության պող. 20/38

  +374 41-999-001

  support@millionpx.ru